Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Գեղամ Նազարյանին. վերջինս լքեց նիստերի դահլիճը
Ներքին քաղաքականության անկայունությունը, ինչպես նաեւ ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր ընդդիմության կողմից, էապես նպաստում են ներդրումների անկմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Լուսինե Բադալյանի հայտարարությունը բարկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, վերջինս սկսեց տեղից արձագանքել Բադալյանին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Գեղամ Նազարյանին, վերջինս էլ լքեց նիստերի դահլիճը.
«Վերջացրեք, հասկացանք, այստեղ գոռալու տեղ չի։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ ձեր գործընկերոջը բացատրեք, ոնց է պետք վարվել ԱԺ նիստերի դահլիճում»,- ասաց Սիմոնյանը։


