չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության ստանձնած կարեւոր դերը միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում:

 

  • Կիսվել: