չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Իգոր Մասլովը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության առաջարկներով

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Իգոր Մասլովը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության առաջարկներով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները: Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին:

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության առաջարկներով, որոնց իրականացման ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը:

 

  • Կիսվել: