կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների վարչապետի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների վարչապետի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը և մասնավորապես ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը: 

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ։

  • Կիսվել: