ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԽ քարտուղարը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ․ ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման անհրաժեշտությունը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ․ ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման անհրաժեշտությունը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:

  • Կիսվել: