երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակցիայի մասնակիցները Ոստիկանության շենքի մոտ են. ոստիկանապետից պարզաբանում են պահանջում

Ակցիայի մասնակիցները Ոստիկանության շենքի մոտ են. ոստիկանապետից պարզաբանում են պահանջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան շարունակվում է:

Այս պահին «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած  ակցիայի մասնակիցները Ոստիկանության շենքի մոտ են և պարզաբանումներ են պահանջում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից:

՛՛Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել:

Այդ ո՞ւմ եք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել՛՛,-ասաց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա հավելեց, որ  ոստիկանը պետք է ունենա բնազդ՝ ի՞նչ է նշանակում հանցագործություն, որովհետև ոստիկանների աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդկանց, հանձնեց Արցախը. ՛՛Դուք դրանից հետո իրեն հանցագործ չե՞ք համարում, թե՞ համարում եք, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար: Այդ դեպքում դուք ոստիկան չեք, այդ դեպքում դուրս եկեք Ոստիկանությունից:

Բոլորին հիշելու ենք, ես դիմում եմ ժողովրդին. բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին նկարեք, բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում: Մենք սպասում ենք ոստիկանապետին, թող իջնի ներքև ու ժողովրդին բացատրի իր արածները՛՛:

Մանուկյանի խոսքով՝ առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք մեր սահմաններին, հիմա էլ պարզվեց մի նոր թշնամի ունենք երկրի ներսում: ՛՛Դուք ուզո՞ւմ եք այդ պիտակը ձեզ կպնի, իջեք, և բացատրեք՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: