երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԳ նախարարը մասնակցում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին

ԱԳ նախարարը մասնակցում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը խորհրդարանում մասնակցում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Հանդիպման թեման տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ մինչև պատերազմը Հայաստանը արտաքին, տնտեսական, սոցիալական առումով բոլորովին այլ իրավիճակում էր, իսկ հետպատերազմական Հայաստանում այժմ այլ իրավիճակ է: «Այս փուլում մենք ունենք շատ հրատապ հարցեր, որոնք ամենօրյա օպերատիվ լուծման կարիք ունեն, մենք՝ որպես խորհրդարանականներ, և, հատկապես մեր մշտական հանձնաժողովը բավական հարցեր ունենք, և պետք է ակտիվ նաև մասնակցենք»,- ասաց նա: Մելքումյանն առաջարկեց հանձնաժողովի նիստը փակ անցկացնել, «որպեսզի բոլոր հարցերն անկաշկանդ քննարկենք»:

Բացման ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Արա Այվազյանը, որից հետո հանձնաժողովը նիստը շարունակեց դռնփակ ռեժիմով:

  • Կիսվել: