շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում հարաբերությունները կարգավորելու հարցը դարձել է ավելի հեշտ, քանի որ հռչակագիրը հայտարարում է, որ Արցախը միանշանակ Ադրբեջանի մաս է կազմում։

«Իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, նրանք պատրաստ են քննարկել դա, տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնց իրավունքն ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները», - ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: