կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանը, հայ զինծառայողներին առևանգելով, սահմանային շատ ծանր նոր իրավիճակ է առաջացրել թե՛ Հայաստանի, թե՛ իր և թե՛ տարածաշրջանի համար․ Քոչարյան

Ադրբեջանը, հայ զինծառայողներին առևանգելով, սահմանային շատ ծանր նոր իրավիճակ է առաջացրել թե՛ Հայաստանի, թե՛ իր և թե՛ տարածաշրջանի համար․ Քոչարյան

Եթե Ադրբեջանը Գեղարքունիքի տարածքից գերեվարված զինծառայողներին չվերադարձնի ժամերի կամ օրերի ընթացքում, նրանք կփոխանակվեն գերիների հետ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք գերի չունենք, բայց երեկ իրենք էլ նոր գերիներ չունեին»,– լրագրողների հարցերին ի պատասխան իր հայտարարությունը մեկնաբանեց Քոչարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը, հայ զինծառայողներին առևանգելով, սահմանային շատ ծանր նոր իրավիճակ է առաջացրել թե՛ Հայաստանի, թե՛ իր և թե՛ տարածաշրջանի համար։

 




  • Կիսվել: