Ադրբեջանը դիմադրողականությունն է ստուգում. Հայրապետյան
Ըստ ԱԺ իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ Ադրբեջանի ռազմական վերջին ագրեսիայի նպատակներից է՝ ստուգել հայկական բանակի, միջազգային հանրության դիմադրողականությունը: Այս մասին նա ասաց ԱԺ նիստում:
Պատգամավորը, կարևորելով ներքին կայունության պահպանումը, ասաց. ՛՛Իմ դիտարկմամբ՝ Բաքվի նպատակներից մեկն է ստուգել դիմադրողականությունը:Վերջերս Ալիևն իր ելույթներից մեկում խոսում էր նրա մասին, որ հայկական պետություն, հայկական բանակ չկա: Եվ փորձում է այդ տրամաբանության ներքո հասկանալ դիմադրողականությունը և դիմադրողականության չափը՛՛:
Նա վստահ է, որ ստուգվում է նաև միջազգային հանրության դիմադրողականությունը:
՛՛Ալիևի վերջին վտանգավոր ելույթները Զանգեզուրի հետ կապված և նաև ուժի, սպառնալիքի կիրառման վերաբերյալ տեքստերը ցույց են տալիս, որ ինքը ստուգում է միջազգային հանրության դիմադրողականությունը՛՛,-ասաց Հայրապետյանը: