Ադրբեջանը դեռ չի ստացել պաշտոնական պատասխան այն հարցին, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ՛՛Ռազմավարների զբոսայգու՛՛ բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում են նաեւ ՛՛Իսկանդեր-Մ՛՛ հրթիռի բեկորները, ասել է, որ ՛՛Ադրբեջանը դեռ չի ստացել պաշտոնական պատասխան այն հարցին, թե ինչպես է Հայաստանը ստացել ՛՛Իսկանդեր-Մ՛՛ հրթիռները՛՛:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է ունենային դրանք: Մենք ուզում ենք պատասխան՝ ինչպե՞ս է այդ մահաբեր զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մինչ այժմ մենք չենք ստացել այս հարցի պատասխանը, բայց կստանանք՛՛:
Ալիև նաև հավելել է. ՛՛Դա վկայում է Հայաստանի ռազմական հանցագործության մասին: Այս հրթիռներն օգտագործվել են ադրբեջանական զինուժի դեմ ՝ հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրումից հետո: Մենք ունենք բավարար տվյալներ, բայց սպասում ենք պաշտոնական հայտարարության՛՛:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում 2020-ի պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի այգի է բացվել: