Ստեղծվել են պատմական պայմաններ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար. Ալիև
Ներկայումս ստեղծվել են պատմական պայմաններ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Եվրասիական տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովման համար: