կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, իսկ 20-ը վիրավորվել:

Այս մասին հայտնում է Garowe պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝  մահապարտ-ահաբեկչի կողմից պայթյունն իրականացվել է այն վայրում, որտեղ հավաքվել էին զորակոչիկները:

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ Սոմալիի իշխանություններն, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը դեռևս հրապարակային չեն մեկնաբանել տեղի ունեցածը: 

 

  • Կիսվել: