կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանում հաստատվել են համատեղ հայտարարության արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելը. ՌԴ ԱԳ նախարար

Ադրբեջանում հաստատվել են համատեղ հայտարարության արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելը. ՌԴ ԱԳ նախարար

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է  ՌԴ պատվիրակության այցն Ադրբեջան:

Նա նշել է, որ լիովին հաստատվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության արդիականությունը և դրան այլընտրանք չլինելը:

՛՛Դա մի համաձայնություն էր, որը կանգնեցրել է արյունահեղությունը՝ հիմք դրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի երկարատև կարգավորման համար: Ադրբեջանի նախագահն ընդգծել է եռակողմ հայտարարության բոլոր տարրերի հետևողական, բարեխիղճ իրագործման կարևորությունը:

Քննարկել ենք նաև ուղղությունների մի ամբողջ շարք, որոնք կնպաստեն այդ ամենի իրագործմանը և որոնք մենք կիրականացնենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շահագրգռված ենք, որ միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի կառույցները, Կարմիր խաչն ակտիվորեն կներգրավվեն հումանիտար խնդիրների լուծմանը:

Նրանք պետք է համագործակցեն ռուս խաղաղապահների, հումանիտար արձագանքման կենտրոնի հետ: Ադրբեջանի նախագահը կոնկրետ առաջարկներ ուներ, թե ինչպես այդ աշխատանքը դարձնել առավել արդյունավետ՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: