կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանում այլևս տեղ չկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեության համար. Ալիևի օգնական

Ադրբեջանում այլևս տեղ չկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեության համար. Ալիևի օգնական

Ադրբեջանում այլևս տեղ չկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) գործունեության համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը

Այսպիսով նա արձագանքել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանտա Փաուերի հայտարարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

  • Կիսվել: