կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունները փորձում են սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ Միրզոյան

Ադրբեջանի իշխանությունները փորձում են սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ Միրզոյան

Ադրբեջանը խոչընդոտում է Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքը։ Այս մասին այսօր Ավստրիայի արտգործանախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Արցախում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, արտգործնախարարը նշեց, որ այստեղ ակնհայտ է նաև Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը։  

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ-ին` մարդասիրական կազմակերպությանը, «ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ»։ Նախարարը հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է, որը նախկինում ևս աշխատել է Արցախում։ Իսկ հիմա Ադրբեջանը դա էլ է սահմանափակում, նշեց Միրզոյանը։ 

«Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն և բոլոր հարցերի լուծում, մեր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ Եվ այստեղ պահանջվում է Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշում»,- ասաց նախարարը։ 

  • Կիսվել: