կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի ամենօրյա հակահայկական քարոզչության դեպքում ինչպե՞ս ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության. Հարությունյան

Ադրբեջանի ամենօրյա հակահայկական քարոզչության դեպքում ինչպե՞ս ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության. Հարությունյան

Հայաստանը թե՛ նախկինում, թե՛ հիմա բարձրաձայնում է, որ ադրբեջանաղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ ասաց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ պատերազմի միջոցով հարցի լուծմանը հասնելը Ադրբեջանի տեսլականն է: Ըստ Հարությունյանի՝ ժողովուրդներին պե՛տք է նախապատրաստել խաղաղության, թեպետ նկատեց նաև, որ դա անելը շատ դժվար է այն պարագայում, երբ ԱՍդրբեջանն ամեն օր հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով:

«Ինչպե՞ս ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, եթե Ադրբեջանն օրնիբուն հակահայկական քարոզչություն է անում: Դրա համար պետք է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ սահմանի վրա կվերահսկվի, թե ո՛վ է առաջինը դիմում սադրանքի»,-նշեց Հարությունյանը և հավելեց, որ այլապես բանավոր պայմանավորվածություններով կամ հումանիտար միջոցառումներով դա անել հնարավոր չէ:

«Ադրբեջանի միջից ինստիտուցիոնալ հնարավորություններով պիտի վերացնել ռազմական գործողություններով հարցը լուծելու վճռականությունը»,-ասաց բանախոսը:

  • Կիսվել: