«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ի ռեպորտաժը (տեսանյութ)
Ֆրանսիական France24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության և սահմանին տիրող իրավճակի մասին:
Ռեպորտաժը կրում է ՛՛Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին՛՛ խորագիրը, այնտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Ադրբեջանի դեմ հայկական ուժերի պարտությունից 10 ամիս անց Հայաստանը տեսնում է, որ իր սահմանամերձ շրջանները Բաքվի կողմից սպառնալիքի տակ են հայտնվել:
Ռեպորտաժում պատմվում է այն մասին, որ Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի բնակիչների կյանքը կտրուկ փոխվել է ադրբեջանական զորքի առաջխաղացման և նրանց հենակետերի առկայության պայմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում.


