կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանական Հանրապետությունը որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին. Իրանագետ

Ադրբեջանական Հանրապետությունը որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին. Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ այժմյան Ադրբեջանը որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին։ 

"Կրկին կուզենայի հիշեցնել, որ Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումն ինքն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20թթ. թուրքական սվինների վրա առաջին անգամ աշխարհի քարտեզին հայտնված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ։

Այս առուոմով այն որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանում իբր անկլավների առումով, այլ նաև իր ներկայիս բուն տարածքի որոշ հատվածներում, որովհետև 1918-20թթ. ԱԺՀ տարածքը և սահմանները եղել են խիստ անորոշ",- գրելէ Ոսկանյանը։

  • Կիսվել: