հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԱԱԾ նախկին ղեկավարը որեւէ օրակարգ իր քաղաքական ապագայի մասին չի ներկայացրել․ «Իմ քայլը»

ԱԱԾ նախկին ղեկավարը որեւէ օրակարգ իր քաղաքական ապագայի մասին չի ներկայացրել․ «Իմ քայլը»

Պետք է հասկանալ՝ նա հանդես է գալիս որպես Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավա՞ր, թե՞ որպես մարդ, որը ապագայի ինչ-որ քաղաքական պլաններ ունի։ Այս մասին այսպր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով հանրապետության ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հայտարարությունները։

«Իր հանրային ճանաչման համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պետք է շնորհակալ լինի հեղափոխությանն ու վարչապետին իրեն ժամանակին ցուցաբերված վստահության համար»,- ասաց Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ Վանեցյանի հայտարարություններում կան որոշակի երանգներ, բայց բացակայում է բուն «քաղաքական ասելիքը»։

Ըստ նրա՝ ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարությունները մակերեսային են, իսկ ինքը որեւէ քաղաքական կապիտալ չունի, քանի որ հանրային գործունեությունը սահմանափակվում է Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու փաստով։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հավելեց, որ այլեւս չեն մեկնաբանելու ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարությունները, «քանի որ նա առայժմ որեւէ օրակարգ իր քաղաքական ապագայի մասին չի ներկայացրել»։

  • Կիսվել: