հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
54-ամյա գյումրեցին տան բակում կանեփ է աճեցրել, պատրաստել թմրանյութ և օգտագործել

54-ամյա գյումրեցին տան բակում կանեփ է աճեցրել, պատրաստել թմրանյութ և օգտագործել

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ գյումրեցի, 54-ամյա մի տղամարդ Աբովյան փողոցի իր տնակի բակում կանեփ է աճեցնում, ապա բույսից պատրաստում է թմրանյութ և օգտագործում:

Ստացված տեղեկություններն իրացնելով օգոստոսի 4-ին քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերեցին կանեփի 12 ցողուն:

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է ցանել, աճեցրել` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: