երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
33 տարի անց նույն հրապարակում ժողովուրդը կրկին ոտքի է ելնում՝ տեր կանգնելու իր հաղթանակին. Հայրենիքի փրկության շարժում

33 տարի անց նույն հրապարակում ժողովուրդը կրկին ոտքի է ելնում՝ տեր կանգնելու իր հաղթանակին. Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.

«1988 թ․ փետրվարի 20։ Լուսանկարում Ղարաբաղյան շարժման առաջին մեծ հանրահավաքն է Ազատության հրապարակում։

Այդ օրվանից հայ ժողովուրդը ոտքի ելավ՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն արժանապատիվ ապագայի ու հաղթեց։

33 տարի անց նույն հրապարակում ժողովուրդը կրկին ոտքի է ելնում՝ տեր կանգնելու իր հաղթանակին»։

  • Կիսվել: