երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
3039 զոհ, 556 անհետ կորած. Քանի գործ է գտնվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում

3039 զոհ, 556 անհետ կորած. Քանի գործ է գտնվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում

Այս պահի դրությամբ մեր կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել  3039 գործ: Խոսքը վերաբերում է զոհվածներին: Մեր տվյալներով, 2500 գոհերի մասով որոշում կա փոխհատուցում վճարելու մասին: Այս մասին խորհրդարանում 44-օրյա պատերազմի հետևանքով զինծառայողների սոցաջակցության ծրագրերի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Եվս 556 գործ վերաբերում է անհետ կորածներին: Այդ գործերը ևս գտնվում են հիմնադրամում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ:

  • Կիսվել: