երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
2021-ի հունիսի 30-ի դրությամբ պատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանիքների վարկային պարտավորությունների մասով զիջվել է 2,8 միլիարդ դրամ

2021-ի հունիսի 30-ի դրությամբ պատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանիքների վարկային պարտավորությունների մասով զիջվել է 2,8 միլիարդ դրամ

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Նպատակը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ բանկեր ու վարկային կազմակերպություններ, ինչպես նաև շատ պարտապաններ, պայմանավորված սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ, զիջել են պարտքերն ու դրա արդյունքում, թեև եղել են արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներ, սակայն իրավիճակն այնպիսին է, որ այդ վարույթների շրջանակում գանձվում են գումարներ, որոնք մնում են պարտատիրոջ վրա», - ասաց փոխնախարարը:

Նա նշեց, թե այս դեպքում նախագծով զիջում են նաև կատարողական ծախսերը, որոնք պետք է վճարի պարտատերը:

Թումանյանցի խոսքով՝ օրենքով ունեն կատարողական վարույթի կարճման համար ենթակա հիմքեր, այդ թվում, Քաղաքացիական օրենսդրությամբ ունեն պարտավորության դադարումը ներելու հիմքով ու, միաժամանակ, ունեն այնպիսի կարգավորում, որ եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվում ու կարճվում կամ ավարտվում է դիմումի հիման վրա կատարողական գործողությունների ծախսերը, այդ դեպքում պետք է գանձվեն ու բռնագանձման ենթակա գումարը պետք է պակաս չլինի, քան 1 տոկոսը:

Արդարադատության փոխնախարարը նշեց, որ մեկնարկային ժամկետ չունեն:

«Ինչու չունենք, խնդիրը նրանում է, որ մինչ սեպտեմբերի 27-ը բանկերը, վարկային կազմակերպությունները ստուգել են X անձանց վարկունակությունը ու սեպտեմբերի 27-ից հետո իրավիճակը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, փոխվել է», - պարզաբանեց նա:

Փոխնախարարն ասաց, թե 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ Կենտրոնական բանկը հայտնել է, որ վարկային կազմակերպությունների ու բանկերի կողմից պատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանքիների վարկային պարտավրությունների մասով զիջվել է 2,8 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր կատարողական վարույթների տեսակետից՝ ծառայություն է ներկայացվել 728 կատարողական թերթ, որից արդեն իսկ զիջվել է 593-ը:

  • Կիսվել: