երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մայքլ Ջեքսոնի բաճկոնը Լոնդոնում վաճառվել է 306 հազար դոլարով

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը Լոնդոնում վաճառվել է 306 հազար դոլարով

Հանրահայտ փոփ աստղ Մայքլ Ջեքսոնը գլխավորում է այն հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը շարունակում է եկամուտ բերել նույնիսկ մահից հետո:

Այսպես՝ նրա սևուպիտակ բաճկոնը, որը երգիչը կրել է 1984 թվականին «Pepsi Generation» գովազդի նկարահանումների ժամանակ, աճուրդի է հանվել Լոնդոնի «Propstore» աճուրդում` 306 հազար դոլարով:

Նշենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսին պրոպոֆոլ դեղամիջոցի սուր թունավորումից, որը, ըստ հետաքննության, այլ դեղամիջոցների հետ միասին նրան նշանակել է իր բժիշկ Կոնրադ Մյուրեյը։

Ըստ Forbes ամսագրի՝ 2022 թվականին երաժշտի աշխատանքը նրա ժառանգներին բերել է 115 միլիոն դոլար։ 

  • Կիսվել: