կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մակրոնի ծննդյան օրը «դեղին բաճկոնները» Ֆրանսիայում բողոքի ցույցի են դուրս եկել

Մակրոնի ծննդյան օրը «դեղին բաճկոնները» Ֆրանսիայում բողոքի ցույցի են դուրս եկել

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ծննդյան օրը, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ Լուվրի մոտ տեղի ունեցած հանրահավաքին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել: Հավաքվածներից ոմանք ֆրանսիացի առաջնորդի պատկերով ստվարաթղթե դիմակներ են կրել գլխներին:

Հանրահավաքի մեկնարկից կարճ ժամանակ անց ոստիկանություն է ժամանել ակցիայի անցկացման վայր, որից հետո մարդկանց պահել են շրջափակման մեջ: 

 Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը սկսվել են 2018-ի նոյեմբերին:

  • Կիսվել: