կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել

Հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել

Երեկ համացանցում  տեսանյութ էր հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին ու պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Պահանջն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով։

Ժամեր առաջ Անգիթ Ռամը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու շնորհակալություն հայտնել Մարի Պապյանին՝ նոր բաճկոնի համար։

«Շնորհակալություն ձեր աջակցության համար, ես վերադարձել եմ աշխատանքի: Շնորհակալություն քույր Մարի Պապյան բաճկոնի համար»,- գրել է Ռամը ու հիպերլինկով նշել Մարիին։

Երբ համացանցի հետքով հայտնվեցինք Մարիի ֆեյսբուքյան էջում բարությամբ վարակող մի պատմության հանդիպեցինք․

«Շատ քչերը իմ ծանոթներից գիտեն էս դեպքի մասին, բայց ես էն որ ամբողջ կյանք կհիշեմ։

Տարիներ առաջ Թբիլիսիից Բուլղարիա պետքա թռնեի, մենակ էի, աղքատ ուսանող։
Մի 3 ժամ կար դեռ թռիքին, որոշեցի մի քիչ քնեմ ու մի քիչը որն ա, թռիչքս բաց թողեցի ․․ նենց ահավոր էր, ինձ շատ մեղավոր էի զգում, մոտիս գումարը չէր հերիքում նոր տոմսի։ Տենց նստած լացում էի նեռվերիցս դե էլ ինչ անեի ու ինձ մոտեցավ մի հնդիկ տղա, խոսեցինք ու ինձ հանեց 200$ տվեց առանց մի րոպե երկմտելու։ Ես շոկի մեջ էի ․․․

Հետո պատմեց իր պատմությունը, ոնց ա իրան մի անծանոթ մարդ օգնել շատ ծանր իրա համար կյանքի փուլում, ու իրան ասել ա, որ երբ տեսնի մեկին, ով իր օգնության կարիքն ունենա, անպայման օգնի։ Ու նույն խորհուրդն էլ ինքն ինձ տվեց․․․
Ինչ վերաբերում ա Անգհիթի դեպքին, ժող ջան ես իրան օգնել եմ մեր բոլոր հայերի անունից, քանի որ չէի ուզի մեր մասին տենց վատ հարծիք կազմեին ․․․

Շնորհակալ եմ բոլորիդ լավ խոսքերի համար ․․․

Եկեք բարի լինենք»,- գրել է Մարին։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում  տեսանյութ էր հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին ու պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Պահանջն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով։

Աղբյուրը՝ mitk.am:

 

  • Կիսվել: