երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ. Կոբախիձե

Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանումը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Դա (խմբ.՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանումը) լուրջ չէ», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Կոբախիձեն ճեպազրույցում նաև հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին իրականում Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտեց սահմանադրությունը։

«Նա Վրաստանի նախագահը չէ: Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայց է ներկայացրել այնտեղ։ Եվ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա «Ազգային շարժման» աջակցությունն է», - հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Նախագահ Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել օրինագիծը։

 

  • Կիսվել: