կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելն ափսոսանք է առաջացնում. Վրաստանը՝ ԱՄՆ-ին

Զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելն ափսոսանք է առաջացնում. Վրաստանը՝ ԱՄՆ-ին

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը Noble Partner զորավարժության չեղարկման վերաբերյալ:

Այսպես՝ Վրաստանի ՊՆ-ից, մասնավորապես, հայտնել են. «Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Վրաստանին կապում են տասնամյակներով ձևավորված գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են մեր երկրների ընդհանուր շահերի և նպատակների վրա։

ԱՄՆ Պաշտպանության նախարարության հայտարարությունը Noble Partner 2024 բազմազգ զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելու մասին ափսոսանք է առաջացնում։

Միջազգային զորավարժությունները, այդ թվում՝ Noble Partner 2024-ը, ձեռնտու են ինչպես Վրաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին և դրանց մասնակից գործընկեր երկրներին, քանի որ նպաստում են պաշտպանունակության ամրապնդմանը, զինծառայողների կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և փոխհամատեղելիության բարձրացմանը»:

Հաղորդվում է նաև, որ, չնայած զորավարժությունների հետաձգմանը, համագործակցության ձևաչափերը շարունակվում են, այդ թվում՝ ընթանում են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: 

  • Կիսվել: