երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ժնևում մեկնարկել են Լիբիայի հարցով ռազմական հանձնաժողովի աշխատանքները

Ժնևում մեկնարկել են Լիբիայի հարցով ռազմական հանձնաժողովի աշխատանքները

Շվեյցարիայի Ժնև քաղաքում այսօր անցկացվում է Լիբիայում իրավիճակի կարգավորման համար «5+5» ֆորմատով ստեղծված ռազմական հանձնաժողովի բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ «5+5» ֆորմատով հանձնաժողովում ընդգրկված են Լիբիայի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի 5 բարձրաստիճան սպա: Բանակցությունները համակարգում է Ղասսան Սալամեն՝ Լիբիայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ու ՄԱԿ առաքելության ղեկավարը։

Ավելի վաղ՝ հունվարի 19-ին, Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով կոնֆերանս: Կոնֆերանսի արդյունքում կազմվել էր 55 կետից բաղկացած համաձայնագիր, ըստ որի՝ Լիբիայում պետք է հաստատվեր հրադադար, պետք է արգելվեր լիբիական կոնֆլիկտին միջազգային միջամտությունը, մասնակից երկրները պարտավորվում էին հակամարտող կողմերից որևէ մեկին չաջակցել և զինտեխնիկա չմատակարարել։

Վերոնշկալ համաձայնագրով ստեղծվեց ռազմական հանձնաժողովը «5+5» ֆորմատով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի, որի նպատակն է Լիբիայում ամբողջական հրադադար հաստատելուն ուղղված բանակցությունների կազմակերպումը։

  • Կիսվել: