Ժան-Նոել Բարոն նշանակվել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիայում հաստատվել է կառավարության նոր կազմը, Ժան-Նոել Բարոն նշանակվել է ԱԳՆ ղեկավար՝ այս պաշտոնում փոխարինելով Ստեֆան Սեժուրնեին: Այս մասին հայտնում էհայտնում է Ելիսեյան պալատը։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Սեբաստիան Լըկորնյուն։
ՆԳՆ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Բրունո Ռետայոն։
33-ամյա Անտուան Արմանը դարձել է ֆինանսների նոր նախարարը։