հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ 6 պայթյուն է եղել. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ 6 պայթյուն է եղել. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ատոմակայանի անմիջական հարևանությամբ 6 պայթյուն է եղել։ Այս մասին ասված է ՄԱԳԱՏԷ-ի կայքում։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «ՄԱԳԱՏԷ-ի թիմն անցած շաբաթ բազմիցս արձանագրել է կայանի տարածքից դուրս պայթյունների և ռազմական ակտիվության ձայներ։ Այսօր առավոտյան փորձագետները հայտնել են 6 պայթյունի մասին, սակայն միջուկային անվտանգության սպառնալիք չի հայտնաբերվել»:
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի տվյալների՝ շարունակում են հատուկ վտանգ ներկայացնել սառեցնող ջրի հասանելիության հետ կապված խնդիրները և չափազանց անկայուն արտաքին էլեկտրամատակարարումը:
 
Նշվում է նաև, որ արդեն չորս ամիս է` Զապորոժիեի ԱԷԿ-ը ստիպված է աշխատել միայն մեկ արտաքին էլեկտրահաղորդման գծի միջոցով, որն անհրաժեշտ է կանգնեցված 6 ռեակտորների սառեցման և այլ կարևոր գործառույթների համար (պատերազմից առաջ 10 գիծ է եղել):

  • Կիսվել: