երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ-ում ականապատման որևէ նշան չենք արձանագրել. Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ում ականապատման որևէ նշան չենք արձանագրել. Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ում ականապատման որևէ նշան չենք արձանագրել: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ մեկնաբանելով Զապորոժիեի ատոմակայանում դիվերսիայի սպառնալիքի մասին հաղորդագրությունները։

՛՛Այսօր, ընդամենը մի քանի ժամ առաջ, ես կապվել եմ Զապորոժիեի ԱԷԿ-ում մշտական ​​առաքելության փորձագետների հետ։ Մենք տեղյակ ենք երկու կողմի պնդումներին և հայտարարություններին։ Վերջին ստուգումների ժամանակ, սակայն, ականապատման որևէ նշան չենք արձանագրել։ Այնուամենայնիվ, մենք ծայրահեղ զգոն ենք՛՛,-նշել է նա:

Գրոսսին խոստացել է պարբերաբար տեղեկացնել կայանում տիրող իրավիճակի մասին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պահանջել են լրացուցիչ հասանելիություն, որն անհրաժեշտ է ԶԱԷԿ-ում ականների կամ պայթուցիկ նյութերի բացակայությունը հաստատելու համար:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը խիստ քննադատության է ենթարկել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին այն բանի համար, որ վերջինս չի պաշտպանում Կիևի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, թե իբր Մոսկվան սպառնալիք է ստեղծում Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համար:

Պոդոլյակը նաև դժգոհություն է հայտնել, որ Գրոսսին ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ պաշտպանելու ԶԱԷԿ-ի վերահսկողությունը ուկրաինական կողմին փոխանցելու Կիևի պահանջները:

 

  • Կիսվել: