կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ըստ իսրայելական բանակի՝ Լիբանանից շուրջ 50 հրթիռ է արձակվել

Ըստ իսրայելական բանակի՝ Լիբանանից շուրջ 50 հրթիռ է արձակվել

Այսօր առավոտվանից Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) արձանագրել են շուրջ հիսուն արկերի արձակում Լիբանանի տարածքից դեպի Իսրայելի հյուսիսային շրջաններ, արկերի մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Այդ մասին հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Լիբանանից արձակված մոտ երեսուն արկ է գրանցվել Վերին Գալիլեայի շրջանում: Իսրայելի պաշտպանության ուժերը հաջողությամբ որսացել են մի քանի արկ, մնացածն ընկել են բաց տարածքներում... Լիբանանից արձակված մոտ քսան արկ արձանագրվել է Կիրյաթ Շմոնա շրջանում։ Դրանք ևս որսացել են»,- ասվում է IDF Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: