երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է. Գախարիա

Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է. Գախարիա

«Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է», — Twitter-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ԱՄՆ սենատոր Դևիդ Փերդյուի հետ ունեցած հեռախոսազրույցին, գրում է aliq.ge-ն:

«Ես զրույց ունեցա սենատոր Դևիդ Փերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև եղած սերտ համագործակցության և Վրաստան֊ԱՄՆ գործընկերության աճող դինամիկայի մասին. գործընկերություն, որ երբևէ ավելի ամուր չի եղել: Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է: Մենք գնահատում ենք Կոնգրեսի նշանակալի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — գրել է Գիորգի Գախարիան Twitter-ի իր պաշտոնական էջում:

Giorgi Gakharia @GakhariaGiorgi
 

Spoke w/ @sendavidperdue about the close cooperation between our 2 great nations & evolving dynamics of GEO-US partnership, which has never been stronger. is America's loyal ally. We appreciate Congress’ vocal support for Georgia's sovereignty & territorial integrity.

View image on Twitter
 

 

  • Կիսվել: