երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը։ Այս մասին Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. «Երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում մեր քաղաքականության մասին է, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում, և մենք շատ ամուր փաստարկներ ունենք այդ հարցում։ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար. դա մեր քաղաքականությունն է, որին մենք հետևում ենք և պատրաստվում ենք հետևել հետագայում»:

Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

 

  • Կիսվել: