ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի համակարգերի օպերատորները՝ Azerenergy-ը, Georgia State Electric System-ը, Transelectrica-ը և MVM-ը, ստորագրել են Բուխարեստում «Կանաչ էներգետիկ միջանցք» համատեղ նախագծի համաձայնագիրը:

Նշվում է, որ դրա շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները, որոնք զբաղվում են իրենց երկրներում էներգիայի բաշխմամբ, համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Այն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մաս է կազմում, որով Եվրոպա էլեկտրաէներգիա է արտահանվելու, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Ի լրումն, որոշվել է կոլեկտիվ դիմել կարգավիճակ ստանալու համար՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից 2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած գործընթացի միջոցով ընդհանուր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի երկրորդ ցուցակի համար (PCI/PM):

  • Կիսվել: