երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք

Օգոստոսի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4471 մարդ, մահացել է 58 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 501297 դեպք, ապաքինվել է 436977 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 6590 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49468 թեստավորում, այդ թվում 29152-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20316-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.95% է, վերջին 14 օրվանը՝ 10,78%, վերջին 7 օրվանը՝ 11.01%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 883570 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26363 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 79 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7133 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3555 անձ:

 

  • Կիսվել: