շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, որից 8-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, որից 8-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է akhaltskha.net-ը:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 373 թեստ, այստեղից 13 127-ը՝ հակագենի արագ թեստով և 14 156-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 5,76%, վերջին 14 օրը –4,19%, վերջին 7 օրը –4,48%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 305 850 դեպք: Ապաքինվել է ևս 909 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 938:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 060 անձ: Երկրում պատվաստվել է 40 095 անձ, օրական պատվաստվել է 1 552 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 222 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 644»,- նշված է տեղեկության մեջ:

  • Կիսվել: