կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 064 նոր դեպք, որից 18-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 064 նոր դեպք, որից 18-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 064 նոր դեպք, որից 18-ը Սամցխե-Ջավախքում, գրում  է akhaltskha.net-ը:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 25 564 թեստ, այստեղից 10 888-ը՝ հակագենի արագ թեստով և 14 676-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 4,16%, վերջին 14 օրը –4,26%, վերջին 7 օրը –4,13%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 335 769 դեպք: Ապաքինվել է ևս 1 135 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 316 389:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 569 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 105 500 մարդ, օրական՝ 3 613: Կարանտինային գոտիներում ունենք 99 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 261»,- նշված է տեղեկության մեջ:

  • Կիսվել: