երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրոսի վարակման 2-րդ դեպքը: Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն՝ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից:

Նշենք, որ առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: 

Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.

«Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։

  • Կիսվել: