երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք, որից 18-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք, որից 18-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք, որից 18-ը Սամցխե-Ջավախքում: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է akhaltskha.net-ը:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 384 թեստ, այստեղից 15 341-ը՝ հակագենի արագ թեստով և 12 043-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 5,71%, վերջին 14 օրը –5,84%, վերջին 7 օրը –6,71%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 320 830 դեպք: Ապաքինվել է ևս 693 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 299 500: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 263 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 58 533 մարդ, օրական՝ 3 846: Կարանտինային գոտիներում ունենք 69 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 284»,- նշված է տեղեկության մեջ:

 

  • Կիսվել: