Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վրաստանում ձերբակալել են չորս մարդու, եւս երկուսին հեռակա մեղադրանքներ են ներկայացվել քոլ-կենտրոններում խարդախության մասին, տեղեկացրել է NewsGeorgia-ն։
Գերմանիայի իրավապահների հետ համագործակցությամբ տրանսազգային հանցագործության բացահայտման մասին տեղեկացրել են Վրաստանի դատախազությունում։
Նշվել է, որ քոլ-կենտրոնի հետեւում կանգնած էր Morgan Limited LLC վրացական ընկերությունը։ Ընկերության հիմնադիր է նշված Ուկրաինայի քաղաքացին։
2019-2021թթ. խմբի անդամները խաբել են Գերմանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի քաղաքացիների մոտ 3,1 մլն եվրոյի չափով։
Հանցավոր սխեման ներառել է կեղծ առեւտրային պլատֆորմների ստեղծում, որոնց միջոցով զոհերին առաջարկվել է ներդրումներ կատարել։ Խաբեբաները հեռավար հասանելիություն են ապահովել տուժածների սարքերում, նրանց փողերը փոխանցել են իրենց էլեկտրոնային հաշիվներին եւ ցուցադրել նրանց ներդրումների կեղծ աճ։ Միջոցները վերադարձնելու փորձի դեպքում տուժածների հետ բոլոր շփումներն ընդհատվել են։ Այնուհետեւ ստացված միջոցները լվացվել են բանկային հաշիվների եւ անշարժ գույքի գնման միջոցով։