շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Վրաստանի յուրաքանչյուր 50-րդ բնակիչ վարակված է կորոնավիրուսով

Վրաստանի յուրաքանչյուր 50-րդ բնակիչ վարակված է կորոնավիրուսով

Վրաստանի յուրաքանչյուր 50-րդ բնակիչ վարակված է կորոնավիրուսով: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։

Ըստ նրա՝ թեև մեծ դժվարությամբ, առողջապահական համակարգը դեռ կարողանում է դիմակայել համաճարակային նման իրավիճակին:

Նշենք, որ Թբիլիսիում դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը, իսկ դիմակ կրելը պարտադիր է դարձել ավելի քան 5 հոգանոց հավաքների ժամանակ: Խստորեն վերահսկվում է նաև հանրային միջոցառումների անցկացման ընթացքը:

 

  • Կիսվել: