կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը խուճապի պատճառ չի տեսնում

Վրաստանի վարչապետը խուճապի պատճառ չի տեսնում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ խուճապի մատնվելու պատճառ չկա, առողջապահության նախարարությունը եւ համապատասխան մյուս գերատեսչությունները համակարգված կերպով վերահսկում են իրադրությունը։ 

Վարչապետը նշել է, որ հունվարի 28-ին ստեղծված համակարգող խորհրդի ակտիվ աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է սահմանին, եւ վարակվածը փաստորեն հնարավորություն չի ունեցել շփվելու Վրաստանի քաղաքացիների հետ:

«Դա առաջին դեպքն էր, որը գրանցվեց հենց սահմանին, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ մաքսավորներին եւ սահմանապահ ծառայության աշխատակիցներին»,-հայտարարել է Գախարիան:

Վարակված քաղաքացու հետ շփված մաքսավորներն ուղարկվել են կարանտին: Ադրբեջանում կարանտինի մեջ են հայտնվել նաեւ հիվանդացածի ուղեկիցները: Վրաստանի քաղաքացու եւս մեկ ուղեկից տեղավորվել է ինֆեկցիոն հիվանդանոցում:

  • Կիսվել: