երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է  Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Ղարիբաշվիլին

«Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Նա կառավարության ղեկավար է եղել նաև 2013-15 թվականներին, գրում է aliq-ը:

Ղարիբաշվիլին խոստացել է վերականգնել կարգուկանոնը երկրում: Վրացական մամուլի ուշադրությունից չի վրիպել հանգամանքը, որ Ղարիբաշվիլին ընդգծված ատելություն ունի ընդդիմադիր  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ:

Նախկին վարչապետ Գախարիան հրաժարական տվեց՝ նշելով, որ հակասություն է ունեցել իշխող թիմի հետ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային կալանավորելու հարցով:

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակից: Նա երկխոսության կոչ է արել՝ թուլացնելու Վրաստանում խորացող լարվածությունն ու հակամարտությունը:

  • Կիսվել: