երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վանդալներն Անկարայում  պղծել են քրիստոնյաների 20 գերեզման

Վանդալներն Անկարայում պղծել են քրիստոնյաների 20 գերեզման

Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը վեց դեռահասներ պղծել են քրիստոնյաների 20 գերեզման, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը։

Դեռահասներ տեղաշարժել են գերեզմանաքարերը և ջարդել դրանք:  Ամենաշատը տուժել են ռուսական ազգանուններով քարերը:

Թեև վերջիններս  ձերբակալվել են գերեզմանատան պահակախմբի կողմից, սակայն ոստիկանությունում հարցաքննությունից հետո ազատ են արձակվել: Հաղորդվում է, որ այժմ նրանք պետք է փոխհատուցեն հանգուցյալների հարազատներին՝ պատճառված վնասի համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը  հայտարարել էր,որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացումն այնպիսի հակառուսական հիստերիա է առաջացրել, որ նույնիսկ իրեն են տարատեսակ սպառնալիքներ ուղղել: 

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչն էլ հայտարարել է, թե իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ հնչած սպառնալիքներից հետո ռուս դիվանագետներին պաշտպանելու համար:

  • Կիսվել: