Ուկրաինայում ամբողջովին անվնաս ոչ մի էլեկտրակայան չի մնացել. Շմիհալ
Ուկրաինայի ենթակառուցվածքների վնասման պատճառով վառելիքի պաշարները կբավարարեն մոտավորապես 20 օր։ Այս մասին ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը:
Նրա խոսքով՝ իրավիճակը ծանր է հատկապես Կիևում, Օդեսայի մարզում և մերձճակատային շրջաններում։
Շմիհալը հավելել է, որ ռուսներն իրենց ամբողջ զինանոցը՝ բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և արդիականացված անօդաչու թռչող սարքեր, օգտագործում են կարևորագույն ենթակառուցվածքների դեմ։ Անցյալ տարի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա իրականացվել է 612 թիրախային համակցված հարձակում։
Ըստ նախարարի՝ իրենք մտադիր են մեծացնել էլեկտրաէներգիայի ներմուծումը ԵՄ երկրներից, մի շարք քաղաքներում ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքները գործնականում ձախողվել են, ենթակառուցվածքների վրա կրկնվող հարվածների պատճառով վերականգնման աշխատանքները բարդանում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ ռուսական հարձակումներից տուժած էներգետիկ ենթակառուցվածքին աջակցելու համար:


