Շարունակվում են տարբեր երկրներից զենքի մատակարարումներն Ուկրաինային
Տարբեր երկրներ շարունակում են Ուկրաինային զենք մատակարարել:
Այսպես՝ Սլովակիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի՝ 120 մմ տրամաչափի 12. 000 հատ ական, 10. 000 տոննա վառելիք, 2. 400 տոննա ավիացիոն կերոսին, «Bozena» ականազերծման երկու համալիր։
Հայտնի է դարձել նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գործընկեր երկրներին թույլ է տվել Ուկրաինային գերմանական արտադրության զենք մատակարարել։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողություններ սկսելու մասին։
Հակամարտող կողմերը հայտնել են զոհերի և վիրավորների մասին, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։