կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Գորլովկայի մանկական հիվանդանոցը. վիրավորների մեջ երեխաներ կան

Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Գորլովկայի մանկական հիվանդանոցը. վիրավորների մեջ երեխաներ կան

Շաբաթ օրը Գորլովկայի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հիվանդանոցի գնդակոծության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
 
Նա նշել է, որ վնասվել է «Ընտանիք և առողջություն» տարածքային բժշկական միավորման ենթակառուցվածքը, հիվանդանոցային ավանի տարածքում վնասվել են քաղաքացիական ավտոմեքենաներ:
Գորլովկան Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս է, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ:
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: